Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարժանանա Հանրապետության 100-ամյակի բախտի՞ն. 
 
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 11-12-ին սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մեծ թվով պատվիրակություններ, այդ թվում պետությունների ղեկավարներ են գալու Երևան։ Եվ չնայած երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրվել, սակայն լավատեղյակները պնդում են, որ այդ միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար շատ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ, և վտանգ կա, որ այն Հանրապետության 100-ամյակի բախտին արժանանա։
 
 
Գագաթնաժողովի նախօրյակին կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկօրյա պետական այցը Հայաստան, գագաթնաժողովից հետո էլ Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկօրյա պետական այցով կմնա Հայաստանում։ 2 նախագահների պետական այցի հրավերներն արվել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Կանադայի վարչապետի այցը կարիք է եղել վերահաստատելու, և այն օրերս հաստատվել է՝ նա կժամանի մեծ խմբով, այդ թվում՝ գործարարներ։
 
 
Հայաստան ժամանող նախագահ-վարչապետների մեծ մասի պարտադիր ծրագրի մեջ կմտնի նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, թեև ԱԳՆ-ն ամեն ինչ արել է, որ առաջին պլանում լինի վարչապետը, իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական բնույթ կրեն»։
 
 
Աղբյուրը՝ 1in.am