Թեժ վեճ՝ ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի և Կարգին Հայկոյի միջև.
 
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրվեցին քաղաքապետի չորս թեկնածուներ:
 
 
«Ժամանակ»-ի տեղեկություններով` թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի և առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները` կանգնել է իր ճանապարհին:
 
 
Ստեղծված իրավիճակն ինքնին հունից հանել է ՔՊ վարչության մի քանի անդամի, և տևական ժամանակ քաղաքապետի թեկնածուի շուրջ վեճը թեժ ընթացք է ունեցել»։