ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 19-ին 70 կողմ, 26 դեմ և 76 ձեռնպահ ձայնով ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով բանաձևը, որը կոչ է անում Ռուսաստանին կյանքի կոչել 12 կետից բաղկացած առաջարկների փաթեթը՝ «վերջ դնելով Ղրիմի բնակիչների հանդեպ մարդու իրավունքների խախտումներին»:
 
Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru-ն, Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը դեմ է քվեարկել բանաձևին:
 
Բացի Հայաստանից՝ բանաձևին դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Վենեսուելան, Կուբան, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ֆիլիպինները, Տաջիկստանը, Սիրիան, Ուզբեկստանը և ևս 13 երկիր: