Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը գաղտնի է պահվում.
 
 
«Ո՞վ է վարելու հարցաքննությունը, քննչական խմբի ղեկավարն ո՞վ է՝ Էդիկ Հակոբյանը, թե Մուշեղ Բաբայանը»,- նման հարց  լրագրողները տվեցին  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին,ինչին ի պատասխան նա ասաց.
 
 
«Ոչ Էդիկ Հակոբյանն է, ոչ էլ Մուշեղ Բաբայանը: Գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար անունը չի հրապարակվում»:
 
 
Հարցին՝ արդյոք մեղադրանք առաջադրելու հիմքեր կան՝ ՀՔԾ պետը չցանկացավ պատասխանել: «Եթե քրեական գործով կհիմնավորվի որևէ անձի մեղավորությունը, նա անշուշտ պատասխանատվությանկենթարկվի՝ առանց բացառության»,-վստահեցրեց պաշտոնյան: