Երևանում խանութում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել.
 
 
Հուլիսի 26-ին, ժամը 15:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկին կից խանութում նկատվում է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
 
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: