Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող անձինք ժամանեցին ՀՔԾ. սպասում են Քոչարյանին
 
 
«Հայկական ժամանակ»-ի լրագրողը Հատուկ քննչական ծառայության մոտից հայտնում է, որ այս պահին ՀՔԾ շենքին է մոտեցել փարոսիկներով մի մեքենա, որի մեջ անվտանգության աշխատակիցներ են:
 
 
Ենթադրվում է, որ նրանք ապահովում են Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը: Մեքենան այս պահին կայանել է ՀՔԾ շենքի դիմաց:
 
 
Սպասվում է, որ շուտով ՀՔԾ կժամանի նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
 
 
Հիշեցնենք, երեկվանից տեղեկություններ կային, որ Քոչարյանի հարցաքննությունը պետք է սկսվի ժամը 12-ին: Հարցաքննությունը, սակայն ձգձգվում է: Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելու է 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակով: Հարցաքննությունը տեսանկարահանվելու է:
 
 
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան