«Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության մասին: 
 
«Ըստ իս՝ Նեյմարն այդքան էլ լավը չէ: Մենք մեզ չենք կարող թույլ տալ նման գումարներ ծախսել, անգամ 180 միլիոն եվրո Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, ով շատ լավն է», - Հյոնեսի խոսքերն է փոխանցում Marca-ն: 
 
Նեյմարը նախորդ ամռանը 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնա»-ից տեղափոխվեց ՊՍԺ: