Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել Մարտի 1-ի գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, բայց, որ գործը պետք է բացահայտվի` չի կասկածում:
 
Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:
 
«Միշտ ասել եմ, և ասում եմ` ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա` վաղը»,- նշեց Սարգսյանը:
 
ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու: