Գանձարանի պետի ունեցվածքը. «Փաստ»
 
 
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
 
«ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության պետ Վահե Առաքելյանը նախորդ տարի մոտ 33 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հանձնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: 
 
 
Առաքելյանի փոխառությունները դրամով կազմել են 16 միլիոն 584 հազար: Դրամական միջոցները փոքր–ինչ նվազել են: 2017 թ. սկզբին հայտարարագրել է 5, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 8 միլիոն 462 հազար դրամ աշխատավարձից և 14 միլիոն 84 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից: Պաշտոնյայի կինը՝ Մարգարիտա Հովսեփյանը, հայտարարագրել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 772 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»: