Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 
Մինչ հանդիպման մեկնարկը նախարարներն ունեցել են նաև առանձին հանդիպումներ:
 
Նշենք, որ սա երեք երկրների ԱԳՆ ղեկավարների արդեն հինգերորդ եռակողմ հանդիպումն է:
 
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
 
Հայտնի է, որ այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: