ԽՈՅԵՐ
 
Այսօր սիրելիի հետ որեւէ զբաղմունք գտեք, որը ձեզ կշեղի առօրյա հոգսերից։ Փորձեք նման կերպ թաքնվել առաջացած հոգսերի ետեւում։
 
ՑԼԵՐ
 
Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ տարաձայնություններ կառաջանան։ Վեճերն անխուսափելի կլինեն, սակայն փորձեք ձեր մեջ կուտակված ագրեսիան ինչ-որ բանի վրա թափել եւ սիրելիին զերծ պահել դրանից։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր դուք չեք հասկանա, թե ինչ է ձեզանից ցանկանում ձեր սիրելին։ Ինչ-ինչ պատճառներով դուք նրա ասածները հումորի կվերածեք, սակայն նրան դա դուր չի գա։ Աշխատեք նրան լուրջ վերաբերվել, եթե չեք ցանկանում նեղացնել։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Աշխատեք ուշադիր լինել սիրելիի ասած ցանկացած խոսքին։ Հնարավոր է՝ նա այսօր ձեր հարաբերությունների վերաբերյալ մի շատ կարեւոր եւ անսպասելի հայտարարություն անի։ Այնպես որ՝ լավ կլինի՝ զգոն լինեք։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին որեւէ դժվարության մեջ կլինի, որից նրան կարող եք հանել միայն դուք։ Հնարավոր է՝ այդ ընթացքում ձեզ համար էլ խոչընդոտներ ստեղծվեն։ Սակայն լարվել պետք չէ. աշխատեք միասին լուծել բոլոր խնդիրները։
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր ձեր սիրելին ձեր աջակցության կարիքը կունենա։ Սակայն հնարավոր է՝ նրա պահանջները չհամընկնեն ձեր կարողությունների հետ։ Այդ դեպքում՝ լավ կլինի այդ մասին նրան ասեք։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ ձեզ կհասկանա, քանի որ դուք կսկսեք խոսել ձեր ուղեղի լեզվով, իսկ նա՝ սրտի։ Փորձեք գտնել ոսկե միջինը միմյանց հասկանալու համար։
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր այն օրն է, երբ Կարիճները եւ նրանց սիրելիները ընդունակ են փոքրիկ ռոմանտիկ խելահեղությունների միմյանց ուրախություն պարգեւելու համար:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր Աղեղնավորները սիրային հարցերում կարող են համարձակորեն իրենց սեփական կանոնները թելադրել եւ փոփոխել դրանք, երբ կամենան: 
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր Այծեղջյուրներին արժե մտորել այն հարցի շուրջ, որ նրանց իդեալիզմը խոչընդոտում է իրենց անձնական կյանքին: 
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր աստղերը զգուշացնում են Ջրհոսներին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների ժամանակն է մոտենում: Նոր մարդիկ եւ իրադարձությունները արդեն հայտնվել են նրանց հորիզոնում, եւ շուտով կդրսեւորեն իրենց:
 
ՁԿՆԵՐ
 
Եթե այսօր Ձկները ցանկանում են հեռանկարային սիրային ծանոթություն հաստատել, ապա այն ամենը, ինչ նրանք պետք է անեն՝ ճակատագրին չխոչընդոտելն է: 
 
 
Աղբյուրը՝ Junona.org