Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ Instagram-ում, ու նրա երկրպագուները ստիպված են լինում երկար սպասել նոր հրապարակումների:
 

Սակայն երգչուհին իր հանգստից պարբերաբար հրապարակումներ է կատարում, որոնք էլ մակագրում է իրեն հատուկ ոճով:
 
 
Այսօր Եվա Ռիվասը, ով իր այս տարվա ամառային հանգիստը վայելում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Սեն-Տրոպե նավահանգստային քաղաքում, միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է լողազգեստով: Իր հրապարակած լուսանկարում նա կանգնած է հայելու առջեւ՝ ողջ հասակով: Իսկ հմայիչ այս լուսանկարին կից նա գրել է. «Ես սեփականաշնորհել եմ այս հայելին», ապա հեշթեգերում նշել՝ «սիրահարված» բառն ու գտնվելու վայր՝ Սեն-Տրոպե:
 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան իր բազմատիվ դաջվածքներին ավելացրել էր եւս մեկը: Երգչուհու Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, կարճ հոլովակ էր տեղադրել, որում նա ներկայացրել էր որովայնի հատվածում նոր պատկեր դաջելու ընթացքը: