«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դեմ չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Ընթացիկ մրցաշրջանը հայ կիսապաշտպանը փայլուն սկսեց և գտնվում էր հիմնական կազմի ֆուտբոլիստի կարգավիճակում, սակայն ժամանակի ընթացքում սկսեց զիջել դիրքերը:
 
Տվյալ պահին Ժոզե Մոուրինիոն չի տեսնում Հենրիխին իր թիմի կազմում և պատրաստ է բաժանվել նրանցի, եթե ակումբը ստանա կիսապաշտպանի մակարդակին համապատասխան առաջարկ: Մխիթարյանի հնարավոր վաճառքի մասին հարցին Ժոզեն պատասխանել է.
 
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր գինը: Եթե ակումբին պետք է իմ խորհուրդը, ապա արդարացի գնի դիմաց խաղացողը կարող է հեռանալ: Այն դեպքում, եթե ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր վիճակից կամ մենք նրա տրանսֆերի վերաբերյալ լավ առաջարկ ստանանք, ես չեմ ասի «Ոչ», ինչպես դա արդեն եղել է Մենֆիս Դեպայի և Մորգան Շնեյդերլինի հետ:
 
Ես հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կայացած գործարքների սիրահար չեմ, բայց հնարավոր է՝ մենք ստանանք այնպիսի առաջարկ, որը չարժե բաց թողնել»:
Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրած 12 խաղերում Հենոն դարձել է 5 փոխանցման և 1 գոլի հեղինակ: