Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդեն իսկ մեկնարկել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը՝ ընդունող կողմի՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայցելի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ կդնի Կոմիտասի հուշարձանին, այնուհետև կլինի նաև Էրմիտաժում: