Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ
 
Պարզվել է, որ Գեղաձոր գյուղի սկզբնամասում «Opel Zafira» մակնիշի 77 XR 771 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Է. Զ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա փոսի մեջ, տուժածներ չկան:
 
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: