Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը իսկական հրաշագործ է. պատահական չէ, որ Քիմը երկար տարիներ շարունակ հենց նրա հետ է համագործակցում:
 

 
Քիմն ու Մարիոն համատեղ կոսմետիկ արտադրանք են ներկայացնում: Հավաքածուն կոչվում է KKWxMario: 
 

 
Այս անգամ դիմահարդարն իր Instagram-ի էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչպես են ստեղծվել Քիմի հրապուրիչ լուսանկարները, որոնց միջոցով նա պարբերաբար անոնսում է կոսմետիկայի շարքը:
 
 
37-ամյա աստղի նուրբ դիմահարդարումը, իհարկե, Մարիոյի ձեռքի գործն է: Այդ մասին վկայում է նրա օգտագործած հեշթեգը: