Արդշինբանկը նվազեցրել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների՝ Արդշինբանկն առաջարկում է անշարժ գույքի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 7.95% տարեկան տոկոսադրույքից:
 
Նվազեցվել են նաև բնակելի անշարժ գույքի վերանորոգման և կառուցման վարկերի տոկոսադրույքները:  Ընդ որում, Բանկն առաջարկում է առավել մատչելի տոկոսադրույքներ, եթե ձեռք բերվող, կառուցվող կամ վերանորոգվող գույքը գտնվում է Երևան քաղաքից դուրս կամ էներգաարդյունավետ է: Ավելին, այս հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել առավելագույնը 35 տարի ժամկետով:
 
Հիշեցնենք, որ Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի ճկուն պայմաններ՝ կախված կանխավճարի չափից, վարկի գումարից, ժամկետից և դրանց հիման վրա որոշվող տոկոսադրույքից:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:
 
Հիփոթեքային վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին: 
 
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 9.02%-ից