Հուլիսի 27-ի առավոտյան (Երևանի ժամանակով՝ 08։12-ին) Մարսը Երկրի հետ «առճակատման» մեջ է մտել։ Աստղագետները Երկրի և Մարսի մերձեցումն առճակատում են անվանում, քանի որ նրանք և Արեգակը միևնույն գծի վրա են լինում այդ պահին։
 
 

 
 
Հուլիսի 27-ի երեկոյան՝ Երևանի ժամանակով՝ 21։24-01։19-ը (հուլիսի 28) Լուսնի ամբողջական խավարում տեղի կունենա։ Եթե երկինքն անամպ լինի, այն անզեն աչքով հնարավոր կլինի դիտել։ Այն XXI դարում ամենաերկարատև լուսնի խավարումը կլինի։
 
 

 
 
Հազվադեպ պատահականությամբ Մարսն անցնելիս կլինի Արեգակի հետ առճակատման կետը։ Այնպես որ, խավարման ժամանակ երկու լուսատուները միմյանցից այնքան էլ հեռվում չեն գտնվի։
 
 
Ամբողջական խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով՝ 23։22-ին։