Դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi մակնիշի 34 RՏ 778 համարանիշի և ГАЗ 3110 մակնիշի 35 FP 493 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ հարվածի հետևանքով 3110-ի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, իսկ Mitsubishi-ն ձորը չի գլորվել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշների:
 
Հակառակ դեպքում, եթե երկաթբետոնե արգելապատնեշներ չլինեին, հնարավոր է, որ Mitsubishi-ն հայտնվեր ձորում: