Ինչպես է ձմերուկը ազդում օրգանիզմի վրա.
 
 
Դիետոլոգները պնդում են, որ եթե հակացուցումներ չկան, կարելի է օրական 2-2,5 կգ ձմերուկ ուտել:
 
 

 
 
Ձմերուկը հայտնի միզամուղ է, այն օգտակար է երիկամների տարբեր հիվանդությունների դեպքում, կանխում է նաև քարերի առաջացումը երիկամներում: Բժիշկները, սակայն, զգուշացնում են, որ եթե երիկամներում խոշոր քարեր կան, պետք է խուսափել ձմերուկ ուտելուց, որպեսզի դրանք չտեղաշարժվեն:
 
 
Քանի որ ձմերուկը մագնեզիում է պարունակում, այն բարերար ազդեցություն ունի սիրտ-անոթային և նյարդային համակարգերի աշխատանքի վրա:
Ձմերուկի մեջ առկա բջջանյութը բարելավում է մարսողությունը, լավացնում է աղիների կծկումները, թունավոր նյութերը հեռացնում է օրգանիզմից՝ առողջացելով լյարդը: