«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչև հրաժարականը Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգևատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգևները:
 
 
Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգևները հանձնել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Նրանց շարքում են Մարտին Վարդազարյանը, Աննա Ասատրյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Նաիրա Նահապետյանը։ Սակայն քաղաքապետարանում խոսում են, որ ցանկն ավելի ընդգրկուն է»: