ԽՈՅԵՐ
 
Այսօր ձեր սիրելին շատ սառը կլինի։ Դուք չեք հասկանա, թե որտեղից է գալիս այդ սառնությունը։ Լավ կլինի հարցերի միջոցոով փորձեք պարզել նրա տրամադրության պատճառը։ Այդպես դուք էլ ավելի հանգիստ կլինեք։
 
ՑԼԵՐ
 
Այսօր լավ կլինի չհակաճառեք ձեր սիրելիին։ Միեւնույն է՝ ոչնչի չեք կարող հասնել։ Ավելի լավ է համաձայնվեք նրա հետ եւ թողնեք, որ նա կայացնի կարեւոր որոշումները։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Եթե որոշել եք ծառ  տնկել եւ տուն կառուցել, ապա այս  օրը շատ բարեհաջող է նման գործողություններ ծրագրելու համար։ Ի դեպ, երեխաները եւս կարող են ձեզ օգնել որոշ գործերում։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Դուք, կարծես թե, շատ ժամանակ եք անցկացնում ձեր սիրելիի հետ։ Փորձեք մի քիչ սահմանափակել հանդիպումները։ Այդպես կկարողանաք ամրապնդել հարաբերությունները։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր պետք չէ բառերով արտահայտել զգացմունքները։ Բավարարվեք պերճախոս հայացքով։ Կարոող եք նաեւ սիրելիին ծաղիկներ նվիրել։ Դա շատ հաճելի կլինի նրա համար։
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Համատեղ աշխատանքը միավորում է մարդկանց։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ փորձեք սիրելիի հետ որեւէ գործ ձեռնարկել միասին։ Այդպես եւ կշփվեք, եւ աշխատանքը երկուսի մեջ կկիսեք։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր մի շարք բացահայտումներ կկատարեք անձնական կյանքում։ Դրանցից որոշները հաճելի կլինեն, որոշները՝ ոչ։ Ուշադիր զննեք բոլոր հնարավորություններն ու կայացրեք ճիշտ որոշումներ։
 
ԿԱՐԻճՆԵՐ
 
Օրը բարենպաստ է սիրո համար, սակայն ձեզ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք ցանկանում՝ ռոմանտիկ հանդիպու՞մ, սեթեւեթա՞նք, նոր ծանոթությու՞ն, թե միայնությու՞ն: 
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Աստղերն այսօր ձեզ կօժտեն համառությամբ եւ ամեն գնով ձեր ասածն առաջ տանելու ցանկությամբ: Բացառված չէ, որ դրա արդյունքում ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները տուժեն:  
 
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս երեկոյան ժամադրության գնալ, իսկ եթե դեռ միայնակ եք, գնալ մի վայր, ուր կկարողանաք ծանոթություն հաստատել:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Դուք պետք է համարձակորեն նրան ասեք այն, ինչը վաղուց է կուտակվել ձեր ներսում: Աստղերը հուշում են, որ նման խոսակցությունն ի զորու է ոչ միայն հանել ձեր ուսերից չասված խոսքերի բեռը, այլեւ լուծում տալ որոշ խնդիրների:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր բացառված չէ, որ սիրելիի հետ հարաբերություններում երրորդ անձ հայտնվի:  Ինչպես նրան վերաբերել եւ ինչ անել, պետք է ինքներդ որոշեք: