Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը «Էրեբունի» ԲԿ-ում է.
 
 
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
 
 
Նա նշեց՝ Էդուարդ Բաբայանը հիվանդանոցում է գտնվում առողջական խնդիրների պատճառով, սակայն մանրամասներ չհաղորդեց: 
 
 
Հիշեցնենք՝ Էդուարդ Բաբայանը կալանավորվել է հունիսի 5-ին, նրան առաջադրվել է մեղադրանք մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (Քր․ դատ․ օր․ 112-րդ հոդվածի 2 մասի 6-րդ կետ):
 
 
Հեղինակ՝ Սոնա Հարությունյան