Առյուծներ, այսօր խելացի խորհրդի կարիք կունենաք. Հուլիսի 28-ի աստղագուշակ.
 
 
Խոյ
 
 
Այսօր ձեզ մի փոքր ընկճված կզգաք, դրանից դուրս գալու համար կա լուծում, զբաղվեք մաքրությամբ, դատարկեք դարակները, դասավորեք, ազատվեք հնից:
 
 
Ցուլ
 
 
Աշխատավայրում ամեն ինչ շատ բարդ է, դուք շատ եք աշխատում, բայց արդյունք չեք տեսնում, ժամանակն է առաջ գնալու մասին մտածել:
 
 
Երկվորյակ
 
 
Փորձեք այսուհետ ավելի լուրջ մոտենալ ձեր պարտականություններին, դուք սովոր եք ուրիշների հետ կիսել դրանք:
 
 
Խեցգետին
 
 
Ձեր շրջապատում կա մեկը, որը ձեզ թաքուն սիրահարված է, նա միշտ ձեր կողքին է, ձեզ օգնում է, բայց դուք դեռ նրան չեք նկատում:
 
 
Առյուծ
 
 
Այսօր դուք խելացի խորհրդատուի կարիք կունենաք, դուք ինքներդ էլ լավ եք գլուխ հանում բարդ հարցերից, բայց ևս մի խելոք խորհուրդը ձեզ չի խանգարի:
 
 
Կույս
 
 
Լարված աշխատանքային օր է սպասվում: Ձեր աշխատասիրությունից է կախված ձեր հետագա առաջընթացը:
 
 
Կշեռք
 
 
Հնարավոր է թեթևակի վիճաբանություն կոլեգաների հետ, բայց մի նեղսրտեք, բոլորի հետ էլ պատահում է, իսկ ահա երեկոյան ռոմանտիկ ընթրիքը ձեր տրամադրությունը ամբողջովին կփոխի:
 
 
Կարիճ
 
 
Շատ լավ ժամանակ է վատ սովորություններին վերջ տալու համար, խոսքը ծխելու կամ օրինակ խմելու մասին չէ միայն, վատ է, երբ դուք վերջերս շատ եք կոպտում դիմացինին կամ ագրեսիվ եք:
 
 
Աղեղնավոր
 
 
Դուք այսօր բարոյական աջակցության կարիք կունենաք, այդ հարցում կա մեկը, ով լավագույնս կաջակցի:
 
 
Այծեղջյուր
 
 
Այսօր փորձեք հնարավորինս ակտիվ, շփվող լինել: Նախաձեռնողականությունը ամեն հարցում ձեր ձեռքը վերցրեք, դա միայն ձեր օգտին է:
 
 
Ջրհոս
 
 
Փորձեք օտար աչքերից թաքցնել ձեր իրական զգացմունքները ու ապրումները: Ամեն մեկի առաջ ձեր հոգին մի բացեք:
 
 
Ձկներ
 
 
Թույլ մի տվեք, որ ուրիշները կառավարեն ձեր միտքը, դուք բավական կամային եք և ուժեղ, ինքներդ էլ կարող եք ձեր հարցերը լուծել: