ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին.
 
 
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
 
 
Ինչպես  տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:
 
 
Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:
 
 
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
 
 
Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ: