Շատ դժվար կլին արդարացնել Ռոբերտ Քոչարյանին, երբ ՀՔԾ-ի կողմից տարածվեց հաղորդագրությունը, պարզ դարձավ, որ ՀՔԾ-ի անձնակազմի մի ստվար զանգվածը պատրաստվել է Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության ներկայացմանը, դատախազությունը ևս ներգրավված է եղել այս գործընթացին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Փաստաբանի գնահատմամբ՝ իրավական անգրագիտություն է դրսևորվել, ինչի մասին առաջիկայում հանրությունը կկարդա ու կտեսնի. «Եթե այդքան ստվար զանգված նման ձևով մոտեցում է ցուցաբերել գործին և նյութերի մի մասը թաքցրել է և չի տրամադրում մեզ, ինչով խախտում է զենքերի հավասարության եվրոպական կոնվենցիայով նախատեսված սկզբունքը, ուրեմն դժվար է լինելու արդարացնել»,- ասաց պաշտպանը:
Ըստ նրա՝ ակնհայտ արդարացնող ապացույցները ուղղակիորեն առանց պատճառաբանությունների չեն ընդունվելու, մերժվելու են, մի դեպքում հեշտ կլինի, եթե այս գործընթացին միջամտի վարչապետը:
Նա կարող է միջամտել, որպեսզի մանրամասն նայեն գործը, եթե դա արվի, գուցե իրավիճակը հեշտանա: