Հղի Հիլարի Դաֆը ներքնազգեստով սելֆի է հրապարակել՝ ինքնազգացողությունից բողոքելով.
 

 
 
30-ամյա դերասանուհի և երգչուհի Հիլարի Դաֆը խոստովանել է, որ հղիությունը հեշտ չի տանում։
 

Instagram-ի իր էջում նա ներքնազգեստով սելֆի է հրապարակել։ Հղիների համար նախատեսված կրծկալում նրա մեծ կուրծքը դժվարությամբ է տեղավորվում, իսկ մեծ որովայնը կախված է կիսավարտիքի վրա։
 
 
«Գրեթե հնարավոր չէ կոշիկ հագնել։ Հոգնել եմ գիշերը ինն անգամ զուգարան գնալուց և հայելու մեջ այս տարօրինակ՝ ոչ մի մարմինը տեսնելուց։ Կանայք այնքան լավն են, ցանկանում եմ բոլորին հիշեցնել, թե մենք որքան գեղեցիկ և ուժեղ ենք»,-մակագրել է նա լուսանկարը։