Քոչարյանը ստում է՝ մեղքը գցելով մահացածների վրա.
 
 
«Բացարձակ իրավաչափ ու օրինական գործընթացէ տեղի ունենում վերին աստիճանի սպասված ողջ հասարակության կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
 
 
Նրա խոսքերով՝ մի կողմից ողբերգություն է տեսնել, թե ինչպես է մի ամբողջ հասարակություն ցնծում, երբ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվում, բայց մյուս կողմից էլ՝ չես կարող չուրախանալ, որ այս օրը վերջապես եկավ. «Տարիներ շարունակ բարի նախանձով էինք նայում, թե ինչպես Իսրայելում և եվրոպական երկրներում բարձրաստիճան պաշտոնյաներին կարող են մեղադրանք առաջադրել իրենց պաշտոնավարման օրոք կատարած հանցագործության համար, իսկ Հայաստանում 10 անմեղ մարդ է գնդակահարվելփողոցում, և որևէ պատասխանատվություն կրող պաշտոնյա չկա»,- ասաց Սաֆարյանը։
 
 
Քաղաքագետը նշում է՝ մենք պետականության տակ Ռոբերտ Քոչարյանի դրած ռումբերն ենք այժմ հանում. «Հայաստանն ականազերծում ենք այն ականներից, որոնք դրվել են Քոչարյանի ու նրան սատարող խմբավորման կողմից։ Ես հպարտանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս օրին հասավ։ Շատ խնդիրներ կան, որ քննադատում ենքնոր իշխանությանը, բայց այս հարցում նահանջել չի լինի, և ես աջակցությունս եմ հայտում նոր կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանին չպաշտպանելու իրավունք չունենք»,- եզրափակեց նա։
 
 
 Աղբյուրը՝ 1in.am