Երգչուհի Իվետա Մուկուչյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել:  Իր տեղադրած լուսանկարում երիտասարդ երգչուհին կրում է սպիտակ լողազգեստ: Նա նստած է լողավազանի մոտ: Իր կրքոտ հրապարակումը երիտասարդ երգչուհին անգլերեն է մակագրել: Նա գրել է. «Ես կարոտում եմ իմ թռիչքները եւ ավելի երկար կմնամ Իբիցայում: Լուսինը զգում է, որ ես իսկապես չեմ ցանկանում մեկնել»
 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Մուկուչյանը միկրոբլոգի իր էջում ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար էր հրապարակել: Ջերմ լուսանկարին կից Իվետան անգլերեն լեզվով գրառում էր կատարել: Նա գրել էր. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա մեր հիանալի Աննա Հակոբյանի հետ (վարչապետի կնոջ): Ես կարող եմ երաշխավորել Ձեզ, որ մեր երկիրը կառավարվում է հիանալի մարդկանց կողմից միայն»: