Միլանի «Ինտեր»-ը չի կարողանալ գնել Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
 
Այս մասին գրում է իտալական «La Gazzetta dello Sport»-ը: «Ինտեր»-ը չի կարողանա գնել հայ կիսապաշտպանի տրանսֆերը ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով: «Ներաձուրիները» կարող են վարձակալության հիմունքներով ձեռք բերել Մխիթարյանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
 
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին մի քանի խաղերին և չի ընդգրկվում հայտացուցակում: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, թե հայ կիսապաշտպանը, հնարավոր է, որ հունվարին հեռանա թիմից: