Որ նախարար եք դարձել, ստեղ էլ սոված պետք ա մեռնե՞ն. Թեղուտի բնակիչ
 
 
Ինչպես արդեն հայտնել ենք, Դիլիջանի ու հարակից տարածքների բնակիչների ու տեղում կամավորական սկզբունքով աշխատող բնապահպանների հարաբերությունները լարված են։ Բնակիչները պնդում են, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները մտնում են իրենց գյուղեր, ստուգումներ իրականացնում, ոչ նորմալ պահվածք դրսևորում։ Մեզ հետ զրույցում Թեղուտ համայնքի բնակիչ ներկայացած Արթուր Սարգսյանը պնդում է, որ բնակիչները ծառահատում չեն իրականացնում, իրենք անտառի թափուկներն են տանում օգտագործում։
 
 
 
Բնակիչը բողոքեց, որ իրենք հացի խնդիր ունեն, ու նախարարներից ու մյուսներից քիչ չեն մտածում անտառների մասին։ Մեր հարցին՝ հացի խնդիր ունեն դրա համա՞ր են ծառերը կտրում, Թեղուտի բնակիչը հերքեց ասելով՝ նման բան չկա, այնինչ բնապահպանները ֆիքսել են թարմ կտրած ծառեր հենց Հաղարծինի ու Թեղուտի հարակից անտառներում։
 
  
 
Հեղինակ՝ Քրիստինա Աղալարյան
 
 
Աղբյուրը՝ 1in.am