«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, եղբոր հայ երկրպագուներին կոչ է անում նրան ընդգրկել ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկների թվում:
 
«Հայաստանի իմ բոլոր ընկերներին խնդրում եմ՝ SMS հաղորդագրություն ուղարկեք 1006 համարին՝ նշելով 18 թիվը: Քվեարկեք Հենրիխ Մխիթարյանի օգտին»,- նշել է Մոնիկան:
 
SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 25-ին` ժամը 18:00-ին: