ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորվելու շուրջ ֆեյսբուքում իրենց տեսակետն են հայտնում քաղաքականության մեջ թրծված մարդիկ․
Tigran Hakobyan

Մարդը, եթե նույնիսկ կեսգիշերին մութ ճանփին անզգուշորեն մեքենայի տակ մի անտեր կատու ա գցում, մեղքի ահավոր զգացում ա ունենում, ինքն իրա համար արդարացում ա փորձում գտնել, ախորժակ ա կորցնում: Իհարկե, եթե մարդ ա....

Արամ Կարապետյան

Եթե ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն Ադոլֆ Հիտլերը ԱՄՆ-ի Ազատության արձանն է ։

Ani Kaghinyan

Հարգելիներս օրենքները հետադարձ ուժ չեն ունենում: Քոչարյանի վրա մի հոդված են դրել, որ ընդունվել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերից մեկ տարի հետո: Ուզում եմ հասկանալ ինչու են այդ հոդվածը դրել, որի իրավունքը չունեին...

Styopa Safaryan

Բայց ինչ քոքվածն է. որպեսզի քաղբանտարկյալ հռչակվի, Երկիր Մեդիա վազացրին, որ հայտարարի, թե պլանավորում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել, դրա համար է Նիկոլ Փաշինյանը "հետապնդում": Որովհետև ինքն էլ լավ գիտի, որ իր միակ զբաղմունքը դա Տանզանիայում առյուծ խփելն է, Միջերկրականում վալնա բռնելն է, ու բացարձակ քաղաքական գործունեություն չի ծավալում: Որ կասկածի տակ դնի այն, թե այս ամենը ուղղակի անցյալում կատարված հանցագործությունները բացահայտելու մասին է: Ու դրանից բացի, քանի որ չէր հասցնելու ու վտանգավոր կլիներ առանձին հանդիպումներ ունենալը այն անձանց հետ, ովքեր կանչվելու են հարցաքննության, հենց հեռուստացույցից ազդանշաններ տվեց, թե ինքը ինչ է ասելու ու նրանք ինչ կրկնեն.... Մդա...Վատ չի, վատ չի... Տոնկի են աշխատում....

Armen Dulyan

Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը...

Ոնց կարողացավ այդ մարդը այդքան հակակրանք առաջացնել իր նկատմամբ... Վերլուծության արժանի է...

Argishti Kiviryan

Ժողովուրդ ջան, մի հատ կտրվեք հիստերիայից ու մի պարզ բան հիշեք: Հարցը Ռոբերտ Քոչարյանը չի, ինքը ցանկացած դեպքում տակից մի ձև դուրս կգա, հարցը այն ա, որ այն նույն քննիչը, դատախազը, դատավորը, որ իր նկատմամբ անգամ չնչին ապօրինություն ա անում, վաղը ձեզ, որպես շարքային ու անտեր քաղաքացու, հում-հում կուտի: Նենց որ վիզ դրեք որ Հայաստանում ստեղծվի իրավական պետություն, լինի օրենքի գերիշխանություն ու այդ օրենքը անշեղորեն հիմա կրառվի նաև Քոչարյանի նկատմամբ, այլ պարագայում վաղը դուք եք մղկտալու ընտրովի արդարադատությունից ու իրավապահ ու դատական համակարգի կամայականություններից, ոնց որ մղտկտացել եք մինչ այժմ...

Ashot Asatryan

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Քոչարյանը նախկին իշխանություններից ամենաազդեցիկն էր ում ձերբակալելու համար հարկավոր էր շատ լուրջ նախապատրաստվել, քանի որ նրա դեպքում, եթե մի բան սխալ եղավ, ինքը դա կարողանալու է օգտագործել և օգուտ քաղել դրանից։

Հույս ունեմ, որ կալանավորման որոշումը կայացնելուց առաջ հաշվի են առնվել բոլոր այդ տարբերակները, թե չէ Քոչարյանը հիմնադրամի տնօրեն կամ ինչ-որ կոռումպացված պաշտոնյա չէ, որ բռնեն հետո գումարի դիմաց բաց թողնեն։

Վախթանգ Սիրադեղյան

Ռոբը այնքան միամիտ չի, որ չիմանար իրեն կալանավորելու մտադրության մասին. ինչո՞ւ վերադարձավ:

Հասմիկ Բաբաջանյան