Դեկտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի մոտ, բախվել են 28-ամյա Գագիկ Բաղդասարյանի վարած Mercedes S 320 մակնիշի 19 MA 111 համարանիշի, 34-ամյա Վահագն Սաղաթելյանի վարած Toyota Ipsum մակնիշի 35 CT 312 համարանիշի, 43-ամյա Մերուժան Գրիգորյանի վարած Ford Transit մակնիշի 823 OF 61 համարանիշի և 43-ամյա Արթուր Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 34 RC 055 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: