ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ  Ռուսաստանում մեկնարկած Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոնում, ՀՀ Ժամկետային զինծառայողներն իրենց խմբում առաջին տեղն են գրավել։

«Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը` հետևում թողնելով Ղրղըզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- գրել է Ա. Հովհաննիսյանը: