Կոչ եմ անում բոլորին սատարեն իմ վաղեմի ընկերոջը. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանի մասին
 
 

 
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ փակ քվեարկությամբ որոշվել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նրա օգտին կողմ է քվերակել  8 կուսակցական:
 
 
Նշենք, որ ՔՊ նիստում առաջադրվել են երկու թեկնածու՝ Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ քվեարկության երկրորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի: