Իտալիայի Տերնի քաղաքի իշխանություններն ավելի քան 11 հազար մարդու են տարհանել՝ հայտնաբերված՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների 250 կիլոգրամանոց ռումբի պատճառով։ Այս մասին հուլիսի 29-ին հաղորդել են քաղաքի իշխանությունները։

Ամերիկյան արտադրության ռումբը հայտնաբերել են երկաթգծի կայարանի մոտի շինարարության տարածքում։

Տերնիի քաղաքապետ Լեոնարդո Լատինիի խոսքերով՝ ռումբը կարող էր պայթել, այդ պատճառով մարդկանց տարհանել են 1,8 կմ շառավղով։

«Տեղի բնակիչներին առաջարկվել է իրենց հետ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել և դեղեր։ Զինվորական սակրավորներն անցել են ռումբի վնասազերծման աշխատանքներին»,– գրում են տեղի ԶԼՄ–ները։