Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից են, որոնք, սակայն, հազվադեպ են միասին որևէ հանրային տեղ գնում:
Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, պապարացիներին հաջողվել է «բռնացնել» երեկոյան ժամադրության գնացող զույգին: Պարբերականը նկատում է, որ առաջին պլանում է եղել 37-ամյա Քարդաշյանը` ներկայանալով իրեն բնորոշ յուրահատուկ ոճով:
Հեռուստաաստղը ներկայացել է նոր՝ կարե սանրվածքով: Զգալի նիհարած Քարդաշյանը կրել է արծաթագույն «բոդի» և Versace կիսաշրջազգեստ ու բարձրակրունկներ: Մինչդեռ Ուեսթը կրել է իր Yeezy հավաքածուի նմուշները:
Հիշեցնենք, որ օրերս Քարդաշյանը լրատվամիջոցների հետ զրույցում հպարտությամբ նշել էր, որ ինքն այժմ կշռում է մոտ 54 կգ:
Զույգն ամուսնացել է 2014թ.: Նրանք ունեն 3 երեխա: