Պաշտոնը՝ թթխմորի նման մի բան է։ Թթխմորը, գիտեք, խմորում առաջ բերող նյութ է։
 
Հայաստանում, որ պաշտոն են ստանում, որը իր մեջ կրում է թթխմորի բաղադրիչը․ անմիջապես ծավալվում, լայնանում, ճարպակալում են։
 
Վերջերս պաշտոն ստացած մեկին տեսա ոնց որ «տխտմոր լիներ»։ Թշերը կախված ուսերի վրա, փորը առաջ տված՝ էս ե՞րբ է հասցրել,- մտածեցի ու չթաքցրի հարցս, բարձրաձայնեցի․
 
-Լավ բան է պաշտոնը․ լցվել, կլորիկացել ես։
 
-Դեպրեսիայից եմ չաղացել,- շնչասպառ, հևալով ասաց նա։
 
-Հա՜ բա քիչ բա՞ն է վախը՝ գործը ձեռիցդ չառնեն,- ժպտացի անճանաչելիորեն փոխված պաշտոնյային։
 
-Կատակը կատակ,-ասում է,- բայց պատասխանատվությունից այնպես եմ լարվում, որ․․․ սկսում եմ չաղանալ։
 
Մտածում եմ՝ մեր պաշտոնյաների չաղանալը որ չլիներ, ո՜նց կարող էինք այսքան լավ ապրել։
 
Կարդում եմ Արամ Մանուկյանի գրառումը և․․․ անկեղծ ասած, դրա մեջ ավելի շատ իրականություն եմ տեսնում, քան հումոր։
 
Արամ Մանուկյան
 
Նոր տելեվիզրով Արմեն Ամիրյանին տեսա , պաշտոնը վրեն էկելա ՝ չաղացելա։ Հիմա երևի գնում ա տուն , դռան զանգը տալիսա ու ՝
 
-Կնիկ , դուռը հանի , ներս գամ )))
 
ՀԳ Մի պաշտոնյա էլ ասում էր, որ «հեռուստացույցն է իրեն չաղ ցույց տալիս»։
 
Հասմիկ Բաբաջանյան