Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ:

Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ երեխայի գրպանում ևս մեկ կրակայրիչ է եղել: Նա մտել է խոտի դեզի տակ, թաքնվել, այրել է այն ու չի հասցրել դուրս գալ:

Տատիկը եկել է օգնության. ծնողները տանը չեն եղել, տատիկն ինքն էլ է այրվածքներ ստացել, երեխաներից մեկն անվնաս դուրս է եկել, նրան բան չի եղել, իսկ երկրորդ երեխային չի հաջողվել դուրս բերել: Հրշեջներն արդեն կրակը մեկուսացրել են, այժմ հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում: