Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով բավականին երկար ժամանակ է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը, բացօթյա մարզումները: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում նաեւ ուրախացնել լողազգեստով լուսանկարներով:
 
 
Սակայն, այս անգամ դերասանուհին Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որտեղ նա ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով: Համարձակ դերասանուհին իր հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:
 
 

 
Ավելի վաղ Անժելա Սարգսյանը ներկայացրել էր լուսանկարներ՝ դստեր՝ Եվայի հետ, Սան Դիեգոյում իրենց հանգստից: