Հուլիսի 30-ին՝ ժամը 05:40-ին, (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով մահացածների մեծ մասը, նախնական տվյալների համաձայն, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր են։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ–ները։
 
 
 

 
«Նախնական տվյալների համաձայն` Ադլերում սննդի կետի հարակից կառույցում բռնկված հրդեհից մահացած վարձու աշխատակիցների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան»,– «ԻտարՏասսին» ասել է թղթակիցը։
 
 

 
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել։ Զոհվածների թվում նաև երեխա կա։ Եվս 11 մարդ վնասվածքներ են ստացել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
 
 
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան