ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ․ -ի հունիսի 1-ին։ Ըստ կենդանակերպի նշանի նա՝ Երկվորյակ է։
 
 
Այժմ փորձենք տեսնել թե որքանով է համապատասպանում Փաշինյանի և իր կենդանակերպին հատուկ գծերը։
 
 
Նախապես նշենք, որ այս համեմատությունը բացառապես հումորային բնույթ է կրում։
 
 
Հոգեբանության տեսակետից Երկվորյակները Կենդանակերպի ամենահետաքրքիր նշաններից մեկն է:
 
 
Երկվորյակներ. օդային նշան. սա ինչ-որ զարմանալի բան է, չէ՞ որ մարդիկ, որոնք ծնվել են այդ նշանի տակ, առանձնանում են խելքի յուրահատուկ կերտվածքով: Նրանց ուժն իրենց լեզվի և անհավանական արագությամբ մտածելու ընդունակության մեջ է:
 
 
Երկվորյակների բնավորությունը.
 
 
Երկակիություն. ահա թե ինչն է բնորոշ այս տղամարդկանց և կանանց համար: Նրանք երկերեսանի են, բայց դրական իմաստով: Ուղղակի որոշ մարդկանց հետ նրանք կարող են իրենց մի ձևով պահել, ուրիշների հետ՝ մեկ այլ ձևով: Դա նրանց շատ հեշտ է տրվում:
 
 
Երկվորյակներն անհավանական խելացի են և կարող են դա ցուցաբերել ոչ միայն մաթեմատիկական խնդիր լուծելիս: Նրանց տաղանդները բազմաբնույթ են: Նրանք կարող են լինել դերասան, երաժիշտ, մարզիկ, քաղաքական գործիչ կամ փաստաբան:
 
 
Մի խոսքով, մասնագիտության ընտրության մեջ այս մարդիկ ունիվերսալ են: Միակ բանը, ինչը բոլորին միավորում է՝ ծուլության և ինքնաբավարարվածության հակումն է: Նրանց պետք է ազատ գրաֆիկ, քանի որ քարացածությունը սպանում է այս մարդկանց:
 
 
Սիրո մեջ Երկվորյակները նվիրում են իրենց երկրորդ կեսերին ամենաուրախ առօրյան: Նրանք սիրում են կատակել և անակնկալներ մատուցել:
 
 
10 արտասովոր փաստեր Երկվորյակների մասին.
 
 
1. Խորամանկների և խարդախների մեջ բոլորից շատ Երկվորյակներն են, որովհետև այս մարդիկ պաշտում են թեթև վաստակը, սակայն նրանց հեշտ բռնում են: Այս մարդիկ ստել չեն կարողանում, սակայն շատ ուժեղ ջանում են:
 
 
2. Կենդանակերպի տվյալ նշանի էներգետիկան շատ կայուն է, որովհետև Երկվորյակների տրամադրությունը հաճախ է փոխվում: Սրա պատճառով նրանք տառապում են հոգեբանական բնույթի հիվանդություններից: Ինչպես նաև հակված են վնասակար սովորությունների: Երկվորյակները և Ձկները բոլորից շատ են սիրում ծխել, խմել և ճարպոտ ինչ-որ բան ուտել:
 
 
3. Այս մարդիկ գիտեն ամեն ինչ և, միևնույն ժամանակ, չգիտեն ոչինչ: Նրանք անհավանական զարգացած են, կարդացած և գիտեն այն, ինչը շատերի մտքով նույնիսկ չի անցնում: Շատ հաճախ Երկվորյակներն ավարտում են ոչ այն ինստիտուտը, որի մասին երազել են: Դրա համար էլ նրանք աշխատում են ինչ-որ անհասկանալի վայրում, անում են ինչ-որ անսովոր բան, կամ էլ կազմակերպում են իրենց բիզնեսը:
 
 
4. Երկվորյակները շատ ուժեղ կախված են եղանակից: Վատ եղանակը կամ մագնիսական փոթորիկներն ազդում են Երկվորյակների տրամադրության փոփոխության վրա: Այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում ուժեղ շոգը և ուժեղ ցուրտը:
 
 
5. Երկվորյակները չեն կարողանում հետևել փողերին: Նրանք վատնում են, միշտ վարկ են վերցնում, պարտք են վերցնում ընկերներից և մոտիկներից: Այս նշանի շատ քիչ ներկայացուցիչներ կան, որոնք կարողանում են ճիշտ վարվել փողի հետ: Կարծես թե խելացի են, բայց հաճախ՝ առանց փողի:
 
 
6. Երկվորյակները պաշտում են ճանապարհորդելը: Նույնիսկ իրենք չեն հասկանում, թե ինչու, բայց նրանց ուղղակի դուր է գալիս երաժշտության ներքո մեքենայով գնալ ուրիշ քաղաք:
 
 
7. Բացարձակապես ամեն ինչում այս մարդիկ առիթ են փնտրում մտածելու համար: Դա վերաբերում է երաժշտությանը, կինոյին, գրքերին: Նրանք չեն կարող առանց դրա: Նրանք ի ծնե փիլիսոփաներ են:
 
 
8. Նրանք լավ ընկերներ են: Ձեզ պետք է առավոտյան 4-ին դուրս քաշել մեքենան ցեխի՞ց: Նրանք հաստատ կգան, նույնիսկ, եթե չկարողանան օգնել:
 
 
9. Նրանք հաճախ չեն կարող շնորհակալություն հայտնել մարդուն բարի ինչ-որ բանի համար: Դա վերաբերում է երկրորդ կեսերին և ծնողներին: Երբ տեսնում են, որ նրանք, ովքեր ապրում են իրենց հետ, իրենց օգնում են, ապա միշտ չէ, որ կարելի է լսել նրանց շնորհակալությունը:
 
 
10. Նրանք բամբասող են: Երկվորյակները սիրում են խոսել ընդհանուր ծանոթների մասին՝ պատմելով գաղտնիքներ: Մեծամասամբ դա անվնաս է, բայց երբեմն նրանք կարող են չափն անցնել և դրա համար ստանալ ֆիզիկական պատիժ: Բայց սխալների վրա նրանք երբեք չեն սովորում, ընդ որում, սկզբունքորեն: