«Արդեն հայտնել ենք, որ Արթիկի թիվ 7 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործ­ման իրավունքով տրվել է հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյա­նի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը:
 
Ընկերությունը պետական ռեգիստրում ընդամենն այս տարվա սեպտեմբե­րին է գրանցվել, հիմնադիրն Աստղիկ Ալեքսանյանն է: Մյուս հիմնադիրը, որը Հռիփսիմե Սարգսյանն է, դադարեցրել է մասնակցությունը:
 
Ա. Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլ»-ից, երեկ փորձեցինք մանրամասներ ճշտել, թե հատկապես որ ընկերությունն է ներկայացնում չե­խական կողմը, եւ ինչ բրենդի հագուստ է արտադրվելու նորաստեղծ ՍՊԸ-ի կողմից:
 
Մեր տեղեկություններով, Ա. Ալեքսանյանի չեխ գործընկերը «Գալիա սթայլ»-ն է, որը հայտնի է առավելապես իր կանացի նրբագեղ, մասնավորա­պես՝ հարսանեկան զգեստներով: Ողջ օրը, սակայն, «Ալեքս տեքստիլ»-ից մեր հարցերին չպատասխանեցին:
 
Նշենք, որ անհատույց նվիրված գույքը, այն հետա­գայում գնելու իրավունքով, գնահատվել է 96 մլն 543 հազար ՀՀ դրամ եւ ունի 7316.7 քմ ընդհանուր մակերես (երկու հարկ եւ նկուղ), 40.5 քառ. մետր մակերեսով ենթակայան, 25 քմ մակե­րեսով օժանդակ շինություն, 87.12 քմ մակերեսով (200.37 խմ) պարիսպ եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածք»:
 
 Աղբյուր՝ hraparak.am