Անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին բուռն քննարկումներ էին ծավալվում այն թեմայի շուրջ, թե ով է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն՝ «Առաջին լրատվաիկան»- ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց. «Կուսակցությունում տեղի ունեցավ բուռն քննարկում, մենք ընտրություն կատարեցինք, որը միգուցե շատ հարցեր է առաջացնում, բայց ընտրությունը կայացված է, և պետք է շարժվենք ըստ այդ ընտրության»:
 
ՔՊ-ում դեմոկրատիա է տիրում, յուրաքանչյուրը կարող է իր փաստարկները բերել, իր կարծիքը պնդել, միաձայն ոչինչ չի ընդունվում: Հարցին՝ եղե՞լ է արդյոք վեճ ՔՊ քաղաքապետի երկու թեկնածուների միջև, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Իմ և Հայկի միջև վեճ չի եղել: Ն. Փաշինյանը, Հայկ Մարությանը և ես ելույթներ ենք ունեցել: Խոսքը պաշտոն ստանալու մասին չէ, խոսքն այն մասին չէ, թե ով է գնում փող աշխատելու, և այդ հնարավորությունը մեծ գումարներով կամ ազդեցությամբ չէ պայմանավորված: Ես և Հայկը գիտակցել ենք, որ խոսքը մեծ պատասխանատվության մասին է, և քննարկումը եղել է առ այն, թե ով ավելի շատ ձայն կբերի կուսակցությանը, որովհետև մենք հասկանում ենք, որ այս ընտրությունները լինելու են ԱԺ ընտրության առաջին քայլը, այսինքն՝ ստեղծված պատկերը կարող է կրկնվել ԱԺ ընտրության ժամանակ:
 
Ես ԱԺ պատգամավոր եմ մնացել, իսկ Հայկ Մարությանը տաղանդավոր պրյոդուսեր է՝ ծանրաբեռնված աշխատանքով: Կա հավանականություն, որ Հայկ Մարությանը կընտրվի, թեժ պայքար է լինելու»:
«Տարիներ առաջ ես հաղթել եմ Հայկին, հիմա Հայկը հաղթեց ինձ»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում: