Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ!!!
Երեկ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ հաստատվեց քաղաքապետի իմ թեկնածությունը:

Շնորհակալ եմ ընկերներիս վստահության համար:

Հարգելի երևանցիներ հիշեցնում եմ, որ Երևանի քաղաքապետը նշանակովի պաշտոն չէ, նրան ընտրում են երևանցիները, այսինքն` Դուք և միայն Դուք: 
Ասածս ինչ է, ես դեռ քաղաքապետ չեմ, դա կարող է տեղի ունենալ միայն Ձեր վստահության քվեն ստանալուց հետո: Այնպես, որ միասին մեծ ճանապարհ ունենք անցնելու: 

Հ.Գ. Հանկարծ չքաշեք չգաք ընտրության )))»: