Vogue Paris-ի համար Ռիհաննայի ֆոտոշարքը սկանդալի կենտրոնում է հայտնվել.
 
 
Vogue Paris պարբերականի համար Ռիհաննայի ֆոտոշարքը համացանցում սկանդալի պատճառ է դարձել։ Դրա հեղինակը լուսանկարիչ Յուրգեն Թելերն է։
1970-ականների ոճի ֆոտոշարքում Ռիհաննան համարձակ հագուստով է և դրամատիկ աքսեսուարներով։ Վառ լուսանկարներ ստեղծելու համար լուսանկարիչը նաև կոլաժի տեխնիկան է կիրառել։
 
 

 
 
Այս լուսանկարները մոռացության էին մատնվել, մինչև @SteveJxseph անունով Twitter-ի օգտատերն իր էջում Թելերի և նկարչուհի Միքալեն Թոմասի աշխատանքները հրապարակեց՝ դրանց նմանությունը ցույց տալու համար։
Այսօր թվիթն ավելի քան 2000 վերահրապարակում և 6000 like է հավաքել։
Օգտատերերի կարծիքով՝ Թելերը չէր կարող չիմանալ նկարչուհու այդ աշխատանքների մասին։
 
 
Աղբյուրը՝ 1in.am