Քիմ Քարդաշյանի ամուսինը ցանկացել է ինքնասպան լինել.
 
 
Քիմ Քարդաշյանի ամուսինը, հայտնի ռեփեր Քանյե Վեսթը խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել։
 
 
Այս մասին հաղորդւմ է Starhit-ը։ Երգչի խոսքերով՝ ինքը կյանքի հետ հաշիվները մաքրելու վերաբերյալ մտքեր է ունեցել։ Պարզվում է, որ չնայած հարուստ կյանքին, նրա համար ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում են երկրպագուները։
 
 

 
 
41-ամյա ռեփերը առաջին անգամ չէ, որ սոցցանցերում ցնցում է իր երկրպագուներին տարօրինակ արարքներով։ Վերջերս նա հայտարարել էր, որ հոգեկան խանգարում ունի։ Իսկ նրա նոր ալբոմի շապիկին գրառում է հայտնվել. «Ես ատում եմ երկբևեռ խանգարումը, դա ցնցող է»։