1.Ծաղիկներն ավելի երկար կդիմանան, եթե դրանց կոթունները հագցնեք մաքրված կարտոֆիլի մեջ և հետո դնեք ջրով լի սկահակում:   

2.Փողկապները արդուկելու համար պետք է փողկապի չափսին համապատասխան ստվարաթղթի ներդիր կտրել, դնել փողկապի մեջ և արդուկել խոնավ շորով: 
 
3.Բութ դանակն ավելի հեշտ կսրվի, եթե սայրը մեկ ժամ պահվի թույլ աղաջրում:

4.Ապակե ամանեղենն ավելի լավ կփայլի, եթե լվանալուց հետո այն ողողվի նախ աղաջրով, ապա սովորական ջրով: 
 
 5.Եթե ձվի կեղևը ճաք ունի, այն պետք է եփել աղաջրի մեջ, որ ձվի պարունակությունը չթափվի:
 
6.Որպեսզի կարտոֆիլը շուտ տապակվի, պետք է հում վիճակում մի քանի րոպե թողնել տաք ջրի մեջ:

7.Բերանից սոխի հոտ չի գա, եթե խմեք թունդ սուրճ կամ ծամեք սուրճի հատիկ:
 
8.Սուրճի բույրը կլավանա և կուժեղանա, եթե աղացած սուրճը եփելուց առաջ տաքացնեք և ավելացնեք կերակրի աղի մի քանի բյուրեղիկ:
 
9.Եթե սառնարանի մեջ նեխահոտ է առաջացել, 1-1.5կգ սև հաց կտրեք և դրեք դարակների վրա: Հացը փակ սառնարանում մի քանի ժամ պահելուց հետո հոտը կվերանա:

10.Մաքրած բանջարեղենը, հատկապես կտրատած վիճակում, չի կարելի երկար ժամանակ պահել ջրի մեջ (բացառություն է ծաղկակաղամբը), որովհետև նրա մեջ եղած վիտամինները և հանքային աղերը անցնում են ջրին` խիստ արժեզրկելով պատրաստվող կերակուրը: Մաքրած բանջարեղենը չի կարելի երկար ժամանակ պահել նաև առանց ջրի, որովհետև C վիտամինը թթվածնի ազդեցւթյամբ արագ քայքայվում է:

11.Ճաշերը սառնարանում պետք է տեղավորել միջին դարակներում, փակ վիճակում: Կոմպոտները, հյութերը, ըմպելիքները պետք է դնել ներքևի դարակներում, կաթնեղենը` կաթը, թթվասերը, կաթնաշոռը` վերևի դարակներում: Լոլիկն ու վարունգը սառնարան պետք է դնել փաթաթված վիճակում, քանի որ դրանք շատ զգայուն են ցրտի նկատմամբ: Միրգը պետք է լվանալ, սրբիչով չորացնել, նոր դնել սառնարանում:

12.Թարմ ձուկը պետք է պահել սառը տեղում, նախապես փորը մաքրելուց և թեփուկները հեռացնելուց հետո: Ձուկը պետք է լվանալ եփելուց անմիջապես առաջ:
 
13.Ձուկը տապակելիս չի փխրվի, եթե նրա վրա աղ լցնեք տապակելուց 10-15 րոպե առաջ:

14.Աղ դրած ձուկը կարելի է աղազերծել, եթե հեռացվի փորոտիքը, առանձնացվի միսը ոսկորից, դրվի սառը կաթի մեջ 2-3 ժամ, հետո ջրով լվացվի և շերտ-շերտ դրվի ամանի մեջ, շերտերի մեջ դրվի կիտրոնի շերտեր, վրան լցվի բուսական յուղ:
 
 15.Սոխ կամ ձուկ մաքրելուց հետո ձեռքերը պետք է լվանալ թույլ աղաջրում, հոտն իսկույն կվերանա: Ձուկը մաքրելուց հետո պետք է դանակը նախ շփել աղով, ապա լվանալ նախ` սառը, հետո` տաք ջրով:

 16.Ձմերուկն օգտակար է երիկամների հիվանդության ու աղիների թուլության ժամանակ, նպաստում է օրգանիզմից խարամների դուրս բերմանը: Ձմերուկն ու ձմերուկի հյութը անփոխարինելի են սրտանոթային համակարգի ախտահարման հետևանքով այտուցներից տառապող հիվանդների համար, քանի որ օրգանիզմից դուրս են բերում ավելորդ հեղուկը և տալիս են անհրաժեշտ շաքարների զգալի քանակություն: