Բոլորս էլ գիտենք, որ մարդու գլխուղեղը կազմված է երկու կիսագնդերից՝ աջ և ձախ:
 
Բայց հավանաբար քչերը գիտեն, որ այս երկու կիսագնդերից որևէ մեկի ընդգծված զարգացվածությունը նշան է այն բանի, որ տվյալ մարդն իր տեսակով ազդեցիկ է և շատ խելացի:
 
Երկար տարիների ուսումնասիրություններից հետո գիտնականները պարզել են, որ գլխուղեղի երկու կիսագնդերը տարբեր գործառույթներ են կատարում:
Ձախ կիսագունդ՝  բանավոր տեղեկատվության մշակում, վերլուծական միտք, տեղեկությունների հաջորդական մշակում, տրամաբանական և ռացիոնալ մտածողություն:
 
Աջ կիսագունդ՝ գրավոր տեղեկատվության մշակում, երևակայություն, յուրօրինակ մտածողություն, կանխազգում, երաժշտական հակումներ, մշակութայնություն:
 
Տարիներ պահանջվեցին, որ աջ կիսագունդը գիտնակաների կողմից ընկալվի որպես պիտանի գործառույթ, քանի որ նրանց կարծիքով՝ ավելի կարևոր է վերլուծական միտքը և հաստատակամությունը:
 
Բայց այսօր արդեն կարևորվում է նաև մարդու մշակութային առանձնահատկությունները և երևակայության առանձնահատկությունը: